Արսեն Թորոսյանը տարօրինակ է համարում հրաժարականի պատճառների վերաբերյալ Արմեն Սարգսյանի փաստարկները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համար տարօրինակ են նախագահ Արմեն Սարգսյանի բերած փաստարկներն իր հրաժարականի պատճառների վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թորոսյանը նշեց, որ Հանրապետության նախագահը 2015 թվականին փոփոխված սահմանադրությամբ լրիվ ուրիշ կարգավիճակով պետական պաշտոնյա է, և դա հայտնի էր թե նախագահ ընտրվելուց, թե նաև վերջին չորս տարիներին։

«Եվ շատ տարօրինակ է, որ դա մեջբերվում է որպես ոչ արդյունավետության կամ ինչ-որ փոփոխություն անելու խոչընդոտ։ Գիտեք, որ խորհրդարանական կառավարմամբ շատ երկրներում Հանրապետության նախագահները արարողակարգային կամ ճգնաժամային իրավիճակներում բալանս պահելու գործառույթներ ունեն՝ ոչ ավելին։ Նույնիսկ Կառավարության անդամների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումները կրկին արարողակարգային են։ Նախագահը չի որոշում ով լինի նախարար, փոխվարչապետ, նույնիսկ՝ վարչապետ։ Նույնը վերաբերվում է արտաքին քաղաքականությանը: Սահմանադրությամբ և օրենքներով դա վերապահված է Կառավարությանը և Կառավարության ղեկավարին, որն այդ գործառույթը իրականացվում է լիազոր մարմնի՝ Արտաքին գործերի նախարարության և դեսպանատների միջոցով»,- ասաց Թորոսյանը։

Միևնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ հարգում է Արմեն Սարգսյանի որոշումը։

«Ես առիթ եմ ունեցել նրա հետ աշխատել որպես նախարար և վարչապետի աշխատակազմի ղեկավար. բազմիցս խոսել ենք այս հարցի շուրջ։ Կարող եմ կիսել կամ չկիսել նրա տեսակետները, այնուամենայնիվ, որոշումը իրենն է»,-եզրափակեց Թորոսյանը։

Հայերեն English Français

Ժաննա Անդրեասյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքները

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

Իրանը և Ադրբեջանը կմշակեն էներգապաշարների ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագիծ

Ոստիկանը չանցած 10 րոպե եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Լեհաստանում ՆԱՏՕ-ի օդուժը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ օդ է բարձրացվել

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Հարավային Կովկասում ընդհանուր էկոհամակարգերը հիմք են ծառայում տարածաշրջանային ավելի սերտ գործակցության և կայուն զարգացման համար. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 461 միլիոն 414 հազար դրամ

ՀՀ ՆԳ նախարարը վստահեցնում է՝ COP17-ի անվտանգային բարձր մակարդակն ապահովելու համար արվել է առավելագույնը

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով