Հասարակական

Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ Բաբկեն Թունյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի 2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ թիվ է, ասեմ, որ ՀՀ բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ բյուջեի եկամտային մասին երկու անգամ գերազանցող թիվ է»,-պարզաբանեց Թունյանը:

Պատգամավորը ասաց, թե խաղադրույքների ու շահումների տարբերությունը մոտ 70 միլիարդ դրամ է, այսինքն ՝ 70 միլիարդ դրամ մարդիկ պարտվել են:

«Կան ընկերություններ, որոնք անգամ այս իրավիճակում ցույց են տվել, որ իրենք վնասով են աշխատում, սա շատ տարօրինակ վիճակագրություն է: Կա ընկերություն, որն անցած տարի մոտ մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց վնասով է աշխատել, որովհետև 100 միլիոն դոլարի ծախսեր է կատարել»,-ասաց պատգամավորը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում