ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում որևէ կորուստ չեն ունեցել. Զաս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման ավարտի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված հեռագրում նշվել է, որ խաղաղապահ ուժերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ու զինամթերքի կորուստներ չկան:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում էին 100 հայ զինծառայողներ:

Հունվարի 13-ից սկսվել էր Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը:

Հայերեն English Русский

ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր

ԱՄՆ-ում այս տարվա ինը ամիսներին 8 միլիարդ դոլար են վերադարձրել կիբերխարդախությունների զոհերին

Լեհաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են միջին հեռահարության հրթիռներ մշակելու մասին

Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական և հումանիտար գործակցությանը վերաբերող հարցեր

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին․ կա 11 վիրավոր

ՀՀ ՏԿԵ նախարարը Աշխաբադում մասնակցել է համաժողովի, նաև հանդիպումներ ունեցել

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին խորհրդակցություններն են անցկացվել

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը․ լրատվամիջոց

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի և Ազգային պաշտպանության նախարարի տեղակալի հետ

Ֆրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնեն․ լրատվամիջոց