Հատուկ նախագծեր

Podcast-Sport. Բասկետբոլի զարգացման հեռանկարները Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Բասկետբոլի զարգացման հեռանկարները Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բասկետբոլը, հատկապես ներքին առաջնությունը` կանոնավոր Ա լիգան, վեջին տուրում այլ մակարդակի է հասել:

«5-րդ տարին է, որ Հայաստանի առաջնությունը դարձել է պրոֆեսիոնալ լիգա: Մենք աշխատանք ենք տանում առաջնության դիտարժանությունը բարձրացնելու համար: Շեշտը դնում ենք նաև մասսայականության վրա»,-«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի տաղավարում ասաց Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության նախագահ, Հայաստանի ազգային թիմի մենեջեր Արա Պողոսյանը:

Վերջինս փաստեց, որ Լիգայի նպատակն այն է, որ մի քանի տարի անց մարդիկ բասկետբոլին նայեն որպես մասնագիտություն, որպես աշխատանք:

«Լիգայի համար հաջողություն է նաև այն, որ այս տարվանից սկսած կանոնավոր առաջնության հանդիպումներն անցկացվում են Մարզահամերգային համալիրում»,-ասաց Պողոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում