Պաշտոնական

ՀՀ նախագահն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ  նախագահն ու Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին և շարունակական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը, նախագահ Սարգսյանի՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցերի։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում