Արցախում հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում նախատեսվում է 2022 թվականին ավելացնել առողջապահության բյուջեն. հունվարի 1-ից ամբողջությամբ անվճար են դարձել առողջապահական ծառայությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«2022 թվականին վճարովի ոչ մի բժշկական ծառայություն չի լինելու, եթե բժշկական ցուցում կա, այսինքն՝ կան այնպիսի ծառայություններ, որոնք պացիենտի ցանկությամբ են, միայն այս դեպքում է վճարովի լինելու: Մի շարք բարեփոխումներ ենք պլանավորում իրականացնել, որպեսզի բարձրացնենք ոլորտի կառավարման արդյունավետությունը, և կարծում եմ տարվա վերջում լավ նորություններ կունենանք »,- ասաց Բեգլարյանը:

Նա նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն նույնպես ավելացել է: Նոր բյուջեով նախատեսվում է այս ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով: Նախագահի նախընտրական ծրագրին համապատասխան բարձրագույն կրթությունը Արցախում դարձել է անվճար, որը 2022 թվականին կշարունակվի: Այս տարի կիրականացնեն ռազմավարական լուրջ բարեփոխումներ կրթության ոլորտում:

Կարևոր է նաև այն, որ սեպտեմբերից նախատեսում են Արցախում հիմնել Անանիա Շիրակացու անվան միջազգային կրթահամալիր, որը լինելու է Երևանի մասնաճյուղը:

Արտակ Բեգլարյանը շեշտեց, որ կենսաթոշակները և պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով: «Կարևոր է շեշտադրել, որ այս տարի արդեն միայն սոցիալական պաշտպանության բյուջեն 52 միլիարդ 564 միլիոն 240 հազար դրամ է, ինչը էականորեն տարբերվում է 2021 թվականի ցուցանիշներից : Պետական նվազագույն կենսաթոշակը հաստատվել է 34 հազար 300 դրամ 2021 թվականի 26 հազար 500 դրամի փոխարեն, միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ 56 հազար 200 դրամ՝ 2021 թվականի 46 հազար 800 դրամի փոխարեն»,-ասաց նա:

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին