Podcast-Sport. Ռոբերտ Արզումանյանը «Ուրարտու»-ի առաջիկա ծրագրերի ու ազգային թիմի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան, Երևանի «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում անդրադարձել է Հայաստանի առաջնությունում իր գլխավորած թիմի գրանցած արդյունքներին, Պրեմիեր լիգայի ապագային և խոսել է ազգային թիմի ներուժից: «Բնականաբար, առաջնության առաջին հատվածում «Ուրարտու»-ի գրանցած արդյունքները գոհացուցիչ չեն: Մեր ցուցադրած խաղը չի համապատասխանում մեր զբաղեցրած հորիզոնականին ներքին առաջնությունում»,- ասաց Արզումանյանը:

Անդրադառնալով ազգային թիմին` հատկապես Ազգերի լիգայի խաղարկությունում հավաքականի առաջիկա խաղերին Իռլանդիայի, Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականների դեմ, ընտրանու նախկին պաշտպանը շեշտեց, որ հնարավոր է հավասար պայքար մղել այդ թիմերի հետ, եթե հավաքականը կարողանա թիմային խաղ ցուցադրել: «Հավաքականի համար ամենակարևորը կայունությունն է: Պետք է կայունություն նմանատիպ թիմերի դեմ լավ խաղալու համար»,- ասաց նա:

«Ուրարտու»-ն Հայաստանի առաջնության առաջին հատվածից հետո զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին