ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հունվարի 13-ին տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորԱնահիտ Անտոնյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորԼուսինե Սեփխանյանիև Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏիգրան Ոսկանյանիերդման արարողությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատասխանատվությամբ կկատարեն իրենց մասնագիտական պարտականություններն ու իրենց գործունեությամբ կնպաստեն դատական համակարգի կայացմանը: