Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Անկեղծ շնորհավորանքներս եմ հայտնում Հայաստանի լավ բարեկամ Իոաննիս Կասուլիդիսին Կիպրոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում ենք մեր արդյունավետ համագործակցությանը ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների», - նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Իոաննիս Կասուլիդիսը արդեն երրորդ անգամ է նշանակվում Կիպրոսի ԱԳ նախարարի պաշտոնում: Նախկինում նա զբաղեցրել է այդ պաշտոնը 1997-2003 և 2013-2018 թթ.: Կասուլիդիսը երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է Կիպրոսի արտգործնախարարի պաշտոնը 2022 թ. հունվարի 11-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում