Հասարակական

Եղեգնաձորի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Եղեգնաձորի ՊՊԾ դասակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները հունվարի լույս 8-ի գիշերը Եղեգնաձոր համայնքում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գլաձոր գյուղի 31-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա «Մերսեդես» ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են լուցկու տուփեր, որոնք լցված են եղել մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրամիջոց են եղել։ «Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, նա Գլաձորի տներից մեկից Եղեգնաձորի ոստիկաններին ներկայացրեց թղթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված՝ դրաձյալ 17 գրամից ավելի քաշով։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում