Քաղաքականություն

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է դիվանագետը թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում:

Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որը նախատեսված է Թուրքիայում:

3+3 ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ:

Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա այսպես կոչված «3+3» ձևաչափով հանդիպմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում