Հունաստանում ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է հնարավոր քայլերը Սեւան Նիշանյանի հետ կապված խնդիրը կարգավորելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սեւան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել Սեւան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին: Տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիշանյանը դեկտեմբերի 30-ին ձերբակալվել է կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով: Նշվում է, որ Նիշանյանին արտաքսելու որոշում է կայացվելու:

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականին Թուրքիայում 17 տարվա ազատազարկման էր դատապարտվել, բանտից փախուստի էր դիմել 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին:

Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում իբր ապօրինի շինարարություն կատարելու համար:Թուրքական մամուլն այդ ժամանակ գրում էր, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Հայերեն العربية English Türkçe

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը