Տնտեսություն

Թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել. ՊԵԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին թե աշխատատեղերի քանակով, թե միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Հանրապետությունում 2021 թվականի նոյեմբերի տվյալներով եղել է 654 հազար աշխատատեղ: Արդեն ունենք 2021 թվականի աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը, որը կազմել է 634 հազար: Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականի միջին ամսական ցուցանիշը եղել է 609 հազար, 2019 թվականին՝ 602 հազար: 2020 թվականի համատ աշխատատեղերի այս տարվա միջին ամսական ցուցանիշը գերազանցում է 25 հազարով կամ 4.1 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 32 հազարով կամ 5.3 տոկոսով»,-ասաց Ռուստամ Բադասյանը:

Ներկայացնելով միջին ամսական եկամուտների ցուցանիշը (դեկտեմբեր ամսվա տվյալները ներառված չեն), ՊԵԿ նախագահը նշեց, որ մեկ աշխատատեղի գծով միջին ամսական եկամուտը 2021 թվականին կազմել է 214 հազար դրամ: 2020 թվականին այդ թիվը 203 հազար էր, 2019 թվականին 190 հազար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ առկա է նախատեսածից ավելի գնաճ: Նա պարզաբանեց, որ այստեղ գլոբալ երևույթի հետ գործ ունենք՝ կապված կորոնավիրուսի հետ: Ձեռնարկությունները չեն աշխատել, ապրանքների դեֆիցիտ կա, ու որպես հետևանք գներն աճում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում