Պաշտոնական

ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների անմահ հիշատակը:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև՝ զորավար Անդրանիկի շիրիմներին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում