Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Սատիրայի թատրոնին
1 րոպեի ընթերցում
![Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Սատիրայի թատրոնին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071920.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի անվան մոսկովյան դրամատիկական թատրոնը վերակազմավորման գործընթացի շրջանակներում միացվել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի կայքին։
Նշվում է, որ միավորված Սատիրայի և Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմի թատրոնը կղեկավարի Սերգեյ Ղազարովը։