Նախագահ Սարգսյանը Վալերի Պեկրեսին ընդունել է որպես Իլ դը Ֆրանսի`Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի գործող նախագահի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս տեղի ունեցավ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Մի քանի օրվա տարբերությամբ այդ այցելությանը նախորդել էր Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան: Եթե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկին Պեկրեսին ընդունեց իր նստավայրում, ապա Զեմուրի պարագայում որևէ նման ընդունելություն կամ հանդիպում չեղավ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնեցին հետևյալը.

«Հանդիպումը պաշտոնապես կազմակերպելու առաջարկով և խնդրանքով նախագահի աշխատակազմին է դիմել ՀՀ ԱԳՆ-ը, ինչպես նաև՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ուղեկցել է տիկին Պեկրեսի պատվիրակությունը և ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական հանդիպմանը:

Նշենք, որ խոսքն այստեղ ոչ թե Ֆրանսիայի նախագահի այս կամ այն թեկնածուի հետ հանդիպման, այլ Ֆրանսիայից ժամանած պաշտոնական պատվիրակության այցի մասին է, որը գլխավորում էր Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի` Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի շրջանային խորհրդի գործող նախագահ տիկին Վալերի Պեկրեսը: Այդ շրջանի հետ մենք ունենք տասնամյակների արդյունավետ համագործակցություն:

Ֆրանսիացի լրագրող, մեկնաբան Էրիկ Զեմուրի պարագայում նման դիմում կամ հանդիպման առաջարկ ՀՀ նախագահի գրասենյակը պաշտոնապես չի ստացել»:

Հայերեն العربية English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը