Շաքարավազի, ալյուրի գները բարձրացել են, ձեթի և կարագի գները՝ նվազել. Գեղան Գևորգյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալները:

«Կարագի շուկայում մի փոքր գների նվազում կա, շուկան սկսել է կարգավորվել: Կորոնավիրուսի պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրները դեռևս չեն վերացել, սակայն կայունություն է նկատվում: Օրինակ, եթե մայիսի 27-ին 1 կգ «Նոր զելանդական»-ը եղել է 4420 դրամ, ապա ներկայումս 4380 դրամ է»,-ասաց Գևորգյանը:

Հավի մսի շուկայում գները տատանվել են 1320-1450 դրամի շրջանակում: Հիմա գների բարձրացում կա մինչև 1490-1510 դրամ: Ըստ Գևորգյանի՝ հավի մսի շուկայում խնդիրները շարունակում են մնալ: Նույնիսկ քվոտաների կիրառումը չի օգնում: ՀՀ-ն հիմնական ներմուծում անում է Ուկրաինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից: «Ամբողջ աշխարհում մսի ծավալների ներմուծման ծավալների էական կրճատում է եղել: Նույնիսկ մեր ԵԱՏՄ գործընկերները, որոնք ավանդաբար եղել են հավի մեծ պաշարներ ունեցող շուկաներ, հիմա փորձում են քվոտաներ կիրառել, որ վիճակը կարգավորվի»,-ասաց նա՝ հավելելով, որ տեղական թռչնամսի շուկայում ՀՀ-ն ունի լուրջ պոտենցիալ:

Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա դրա բարձր գինը պահպանվում է:

«Եթե կգ-ով շաքարավազը մայիսին եղել է 390-391 դրամ, ապա հիմա 400 դրամին մոտ է:ՀՀ-ում այս տարի շաքարավազ չի արտադրվել՝ կապված հումքի ներմուծման խնդիրների հետ: Անցյալ տարի քվոտավորված շաքար ներմուծեցինք ՀՀ, որի արդյունքում մի պահ գինն իջել էր: Սակայն այդ քվոտավորված շաքարն էլ ԵԱՏՄ-ում բաշխվում է, անսահմանափակ չէ»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Հիմնական երկիրը, որտեղից Հայաստանը շաքարավազ է ներմուծում ՌԴ-ն է, որը նույնպես շաքարավազի խնդիր ունի:

Ըստ Գևորգյանի՝ ձեթի գինը վերջապես սկսել է մի փոքր իջնել: Ընդ որում, սա այն ապրանքային շուկան է, որտեղ գների բարձրացումն ամենաշատն է:

Եգիպտացորենի շուկայում տեղի էր ունեցել մեծ ճգնաժամ, որի պատճառով ձեթի գները բարձրացել են: Ընդ որում, տարբեր մեխանիզմներով փորձ է արվում գները կարգավորել: «Մայիսից դեկտեմբեր հատվածում ձեթի գնի մոտ 300 դրամ նվազեցում է տեղի ունեցել, բայց այդ նվազեցված գինը, կարծում եմ, շուկայի կարգավորման, կորոնավիրուսի հետևանքների վերացման արդյունքում էլ ավելի կիջնի»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Ալյուրի շուկայում բարձրացումը պահպանվում է, մայիսի նկատմամբ կիլոգրամով ալյուրի գինը մոտ 20 դրամով բարձրացել է:

Հայերեն

Աչաջուր գյուղում ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն

«Օսկար» կսկսեն շնորհել նաև հնարքների բեմադրության համար

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Դուշանբեում

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին

Ունենք շինարարներ, որոնք այս ժամանակատվածում ունակ են կառուցել դպրոցը. Տիգրան Ավինյանը` Ազարյանի մարզադպրոցի մասին

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստում բացվել է երկու ցուցադրություն

Լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավորներին

ԿԳՄՍ նախարարը ձմեռային ՕԽ մասնակից մարզաձևերի ֆեդերացիաների հետ հանդիպում է նախատեսում

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը․ զոհերի թիվը հասել է 221-ի

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պլանավորում են 580 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային անօդաչուների համար