1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 28676.46 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 1977.90 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 3615.97 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 23223.76 կետ: