Հայաստանում բուժաշխատողների ավելի քան 90 տոկոսը պատվաստված է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են բժիշկները, 43 տոկոսը կամ 3238-ը՝ բուժքույրերը, 12 տոկոսը կամ 893-ը՝ մայրապետները, այլ աշխատողները՝ 14 տոկոս կամ 1053:

Ընդ որում, Աբովյանի խոսքով՝ հիվանդացության բարձր ցուցանիշ է գրանցվել հատկապես 2020թ.-ի հոկտեմբերին, որից հետո եղել է դեպքերի նվազում, բայց յուրաքանչյուր ալիքի ժամանակ, բնականաբար, բուժաշխատողների հիվանդացության ցուցանիշը բարձրացել է:

«Բուժաշխատողների 90.5 տոկոսը պատվաստված է, ինչի արդյունքում հիվանդացության եզակի դեպքեր են արձանագրվում: Արձանագրված դեպքերում, հիմնականում, այդ բուժաշխատողները պատվաստված չեն լինում»,-ասաց Աբովյանը:

Հայերեն English Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ