Օտարերկրյա պետություններում արդեն կան սփյուռքի գործերի հանձնակատարների որոշ թեկնածուներ․ Սինանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատարների նշանակումներ դեռ չեն արվել, սակայն արդեն իսկ կան թեկնածուներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր տարեկան ամփոփիչ ասուլիսում՝ անդրադառնալով վերջերս ընդունված օրենքի նախագծին, որով ներդրվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտ:

«Մենք չունենք դեռ նշանակված հանձնակատարներ, ունենք թեկնածուներ: Այս պահին պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրականորեն ինչպես բաժանենք երկրները կամ տարածքները, որպեսզի մեր նպատակին հասնենք»,-ասաց Սինանյանը:

Անդրադառնալով նպատակին՝ նա նշեց, որ հանձնակատարի գրասենյակը փոքր մարմին է, այն շատ ավելի փոքր է, քան նախարարությունն էր, եթե նույնիսկ երբևէ հասնեն նախարարարության աշխատակիցների քանակին՝ 90 և ավելի, միևնույն է, դա բավարար չի լինելու լիովին, արդյունավետ, ճիշտ ժամանակին և խորապես համագործակցելու 7 մլնից ավել սփյուռքի հետ:

«Այդ թիվը չի ապահովում այն որակային հնարավորությունները, որոնք մենք կարող ենք ապահովել, եթե տեղում ունենանք ներկայացուցիչներ: Հետևաբար, ունենալով հանձնակատար համայնքում, մենք կարող ենք տեղում ապահովել ներկայություն, անձ, որը զբաղվելու է Հայաստան-սփյուռք գործակցությամբ, որը լինելու է ազդեցիկ անձնավորություն, ընդունելի՝ համայնքի մեծամասնության կողմից: Լինելու են մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել, աջակցել մե, ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը»,-ասաց Սինանյանը:

Ըստ նրա՝ հանձնակատարները ինչ-որ չափով բեռնաթափելու են դիվանագիտական ծառայության պարտավորվածությունները, որպեսզի դիվանագետներն ավելի շատ զբաղվեն դիվանագիտությամբ, իսկ համայնքային հարցերով, սփյուռքով զբաղվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով:

Հայերեն العربية English

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով

Հունիսի 10-ի միջոցառումների անոնս

Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում

Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/06/26