Ասիական ինդեքսներն աճել են- 23-12-21
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 28798.37 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 1989.43 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 3643.34 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 23193.64 կետ: