Հասարակական

Նոր նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային

1 րոպեի ընթերցում

Նոր նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 23-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակը» թեմային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «ՀայՓոստ»-ից, 390 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շանհայում գտնվող այն շենքը, որտեղ 1921 թվականին տեղի ունեցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջին համագումարը:

Նամականիշի վրա նաև պատկերված է «Չինաստանի կուսակցության հիմնադրման 100-ամյակը» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպը:

Թողարկման օրը` 23 դեկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 24,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 50 000 հ.

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում