Հասարակական

Ճանապարհային ոստիկանությունը մարզերում մեկշաբաթյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է 4997 խախտում

1 րոպեի ընթերցում

Ճանապարհային ոստիկանությունը մարզերում մեկշաբաթյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է 4997 խախտում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 13-ից 20-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 51 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 56, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 50 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 75-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելո, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում