Օժանդակ տեխնոլոգիաներով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը. դրամաշնորհ ստացավ 4 ստարտափ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Revive աքսելերացիոն ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացան չորս ստարտափեր, որոնք զարգացնում են օժանդակ տեխնոլոգիաներ՝ խթանելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը կայացավ դեկտեմբերի 20-ին Երևանում:

«Revive ծրագիրն ուղղված է վետերանների աջակցությանը: Փորձում ենք գտնել գիտահեն լուծումներ, որոնք կարող են աջակցել վետերաններին ավելի բարեկարգ կյանք ունենալու համար»,-ասաց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:

Revive-ը տեխնոլոգիական աքսելերատոր է՝ ուղղված ստարտափների կարողությունների զարգացմանն ու ընթացիկ բիզնեսի ընդլայնմանը՝ մշակելու օժանդակ տեխնոլոգիաներ, որոնք կխթանեն սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց կյանքի որակի բարձրացումը: Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը տևել է մոտ 3 ամիս, մասնակցել է 7 երկրից ընտրված 12 ստարտափ, որոնցից 4-ը հաղթել է:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և նրանց համար հնարավորինս մատչելի, աջակցող միջոցների տրամադրումը մեր գերակայությունների մեջ է»,-վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ընդ որում մրցանակակիրներից մեկը հենց նախարարի հրավերով Հայաստան ժամանած ստարտափերից մեկն է: «Նրանց հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր խնամքի հաստատություններում ունենանք տեխնոլոգիական սենյակներ»,-ասաց նախարարը:

Պետությունը նկատել է՝ հայկական ստարտափերը պրոթեզավորման գործընթացի համար ունեն պոտենցիալ, պատրաստ է աջակցել, որ դրանք կայանան, նաև դուրս գան միջազգային շուկա: «Մենք որպես ոլորտային նախարարություն շահագրգռված ենք, որ զարգանան, կայանան այս ստարտափերը, երբ արդեն կլինեն պատրաստի պրոդուկտներ, մենք պատրաստ ենք հավաստագրերի միջոցով ձեռք բերել և տրամադրել բոլոր այն հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք կունենան համապատասխան աջակցող միջոցի կարիքը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հաղթող ստարտափերին՝ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ասաց. «Դրանք շատ հետաքրքիր ու շատ նորարարական արտադրանքներ են, և հաշմանդամություն ունեցող անձինք դրանց կարիքը շատ ունեն»:

Հաղթողներից AIP Tech հայկական ստարտափի համահիմնադիր Մարինա Աղայանը, ներկայացնելով իրենց պրոդուկտը նշեց. «Կենսաքայքայվող և բիոակտիվ նյութ է, որը փոխարինելու է ոսկորին: Երբ ոսկորի մեծ դեֆեկտ ունենք, ավելի ցանկալի է ունենալ նյութ, որը ժամանակի ընթացքում կքայքայվի և կստիպի, որ բնական ոսկորն աճի իր փոխարեն»:

Պրոդուկտը ստանալու համար օգտագործվում է 3D տպիչ: Այն 8 տարուց ավել փորձարկումների, հետազոտությունների է ենթարկվել, փորձարկվել է նաև տարբեր կենդանիների վրա: Արդյունքը հաջորդ տարվա վերջին արդեն դուրս կգա շուկա: Ստացված դրամաշնորհը ամենայն հավանականությամբ կուղղեն իրավաբանական հարցերի, մարքետինգային ծախսերը հոգալու համար:

Հաղթողներից Oqni-ն արհեստական բանականության վրա հիմնված ստորին վերջույթների պրոթեզներ արտադրող հայկական ստարտափ է, որը տրամադրում է նաև ինտեգրված վերականգնողական աջակցություն:

Sheral-ը իրանական ընկերություն է, որն արտադրում է ստորին վերջույթների պրոթեզներ՝ օգտագործելով ածխածնային մանրաթել:

Key2enable-ն էլ ամերիկյան ստարտափ է, որն առաջարկում է թվային հասանելիության նորարար գործիքներ, որոնք օգնում են հաղորդակցմանը, ուսմանը և ներառականությանը:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում