Լվովում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու վերականգնման 30-ամյակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լվովի հայկական վանքում նշվել է Ուկրաինայում Հայ Առաքելական Եկեղեցու վերականգնման 30-ամյակը: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net կայքին:

Ըստ հաղորդագրության, այդ առիթով Լվովի Սուրբ Աստվածածնի ՎերափոխմանՀայոց ՄայրՏաճարում բացվել է ցուցահանդես, որը գործելու է մշտական հիմունքներով: Վանքում ցուցադրված են եկեղեցական կամ կենցաղային իրեր, որոնց միջոցով կարելի է ծանոթանալ Լվովի հայ համայնքի կյանքին։

Ցուցահանդեսի համակարգող Իրինա Գորբանի խոսքով՝ իրերը վերապրել են խորհրդային ողջ ժամանակաշրջանը, քանի որ թաքցվել էին 1945 թվականին։

«Նրանց պահում էին եկեղեցական չհրկիզվող պահարանում, և ողջ խորհրդային շրջանը ողջ մնացին այս պահարանում»,- ասել է մասնագետը:

Իսկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեության վերսկսման 30-ամյակը նշվել է միջազգային գիտաժողովով և «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն և արդիականություն» ցուցահանդեսի շնորհանդեսով:

Եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայում հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը շեշտել է, որ հայկական ավանդույթների համաձայն՝ եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև ծառայում է որպես մշակութային կենտրոն:

Հայերեն Русский

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության նվազումը կապել է ռուսական ոսկու գործարքների հետ

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման գործընթացից

Սլովենիան աջակցում է ԵՄ-ի հետ գործակցությունը խորացնելու Հայաստանի ջանքերին. Կայզեր

Ֆրանսիայի անկարգությունները՝ մարքեթինգային հնարավորություն չինական ապակի արտադրող ընկերության համար

ՀՀ ԱԺ նախագահը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով և նկարով բացված կեղծ օգտահաշվի մասին

Հայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին