Արցախ

ՌԴ խաղաղապահներն ապահովել են 400 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահներն ապահովել են 400 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողներըԼաչինի դիտորդական անցակետերով մեկ օրում ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենայի անվտանգ երթևեկությունը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան հայտնել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի դիտակետերում հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, իսկ անհրաժեշտության դեպքում մենք վարորդին խնդրում ենք դուրս գալ մեքենայից, որպեսզի ստուգվի մեքենայի սրահը», - պատմում Իվան Պադալկան:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ ունեն Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում