Քաղաքականություն

Հայտնի է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման օրը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին: Խմբակցությունը հայտնել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում