ԱԺ հանձնաժողովը քննարկում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում Քրիստինե Գրիգորյանին ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանը ներկայացրեց Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ նշելով, որ Գրիգորյանն ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում: «Մենք գիտենք Քրիստինե Գրիգորյանի սկզբունքները մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Երկար տարիների լուրջ մասնագիտական փորձառություն ունի հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերվում են օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը: Արդարադատության փոխնախարարի պաշտոնում նա հիմնականում զբաղվել է այն հարցերով, որոնք վերաբերվում են մեր միջազգային փոխգործակցությանը, և, մասնավորապես միջազգային իրավական ոլորտի համակարգմանը, որոնք վերաբերվում են, մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարումը: Եվ ընդհանրապես Քրիստինե Գրիգորյանի կենսագրությունը վկայում է, որ նա մշտապես եղել է և մնում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով»,- ասաց Վարդանյանը:

Քրիստինե Գրիգորյանը զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Հայերեն English Français

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները