Հասարակական

Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ազատ արձակելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Նարեկ Սամսոնյանի ձերբակալումը:

Նարեկ Սամսոնյանը դեկտեմբերի 15-ին բերման էր ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանը ձերբակալվել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչի դիմումի հիման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում