Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը Բրյուսելում քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը Բրյուսելում քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կարևորվել է երկու կառավարությունների միջև ակտիվ փոխգործակցությունը` փոխշահավետ ծրագրերի առաջ մղման նպատակով: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին:

Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Անաստասիադիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ընդգծվել է մարտահրավերներին համատեղ դիմագրավելու պատրաստակամությունը և խնդիրների լուծման ուղղությամբ սերտ և արդյունավետ գործակցության անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում