1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 28459.72 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 1984.10 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 3647.63 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.91%-ով և կազմել 23420.76 կետ: