1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.73%-ով և կազմել 28432.64 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 1973.81 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 3661.53 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.33%-ով և կազմել 23635.95 կետ: