Հասարակական

Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության նախագահին

2 րոպեի ընթերցում

Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով հավատարմագրվել է որպես Կուբայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ քաղաք Օտտավա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ դեկտեմբերի 10-ին համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնել է Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։

Հավատարմագրերի հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը:

Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու և երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։ Երկուստեք կարևորվել են համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում