Քաղաքականություն

Եկեղեցիների հարցով Պաղեստինի բարձրագույն պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Եկեղեցիների հարցով Պաղեստինի բարձրագույն պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Պաղեստինից ժամանած հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին և պատվիրակության անդամները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում