ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը և «Արմենպրես»-ը հայտարարում են համատեղ մրցույթ-վիկտորինա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանությունը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը համատեղ կազմակերպում են մրցույթ-վիկտորինա, որը նվիրված է աղքատության դեմ պայքարի գործում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ձեռքբերումներին:

Մրցույթ-վիկտորինան տևելու է 2021թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2022թ. հունվարի 10-ը:

Մրցույթում ընդգրկված է 60 հարց Չինաստանի վերաբերյալ:

Յուրաքանչյուր հարց ունի պատասխանի 4 տարբերակ, որոնցից մեկը ճիշտն է: Յուրաքանչյուր մասնակցի համար համակարգը պատահականության սկզբունքով ընտրում է 10 հարց:

Միևնույն ժամանակ մրցութային էջում մրցույթի սկսելու պահից մինչև ավարտը առանց կանգ առնելու գործում է ժամանակի հաշվիչ:

Մրցույթում հաղթում են առավելագույն ճիշտ պատասխանները ամենաարագը տված մասնակիցները:

Մրցանակներ՝

1-ին տեղ՝ բջջային հեռախոս

2 –րդ տեղ՝ 2 հաղթող, մրցանակը՝ յուրաքանչյուրին 1-ական բջջային հեռախոս

3 –րդ տեղ՝ 5 հաղթող, մրցանակը՝ յուրաքանչյուրին 1-ական բջջային հեռախոս

Նախատեսվում են նաև խրախուսական նվերներ:

Մրցույթային հարցերի մի մասը կազմված են «Ավելի լավ կյանքի ձգտումը» առցանց ցուցահանդեսի նյութերից, լուսանկարներից և օգտագործված են նրանց մակագրությունները:

Խորհուրդ ենք տալիս այցելել ցուցահանդեսի կայքև օգտվելով բովանադակությունից գտնել այդ հարցերի ճիշտ պատասխանները:

Մրցույթին մասնակցելու համար կարող եք մուտք գործելհղումով:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին