Տնտեսություն

ԵԱՏՄ նիստին վարչապետը կարևորեց միության ներքին շուկայի զարգացումը

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ նիստին վարչապետը կարևորեց միության ներքին շուկայի զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ փոխգործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը: Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն Միության պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին և դրանց արդիականացմանը և դիվերսիֆիկացմանը, որը կարևոր նշանակություն ունի համաշխարհային գների տատանման, գլոբալ տնտեսության ճգնաժամերի խորացման պայմաններում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` ծառայությունների առևտուրը, որը դարձել է դինամիկ բաղադրիչ ժամանակից համաշխարհային տնտեսությունում, արտահանման դիվերսիֆիկացման նոր խթան է հանդիսանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում