Արցախ

Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին 

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Քոչարյանն ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ տվյալները փոխանցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին 

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քոչարյանն այս մասին ասաց` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության Արթուր Ղազինյանի այն դիտարկմանը, թե չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան:

«Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ –խմբ.) անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է, և կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում