Կապսի ջրամբարի գործարկմամբ կբարելավվի հողատարածքների ջրապահովվածությունը Շիրակի մարզում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են, և 2021թ․նոյեմբերի 1-ին մեկնարկել է մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հունվարի 10-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մրցույթի առաջարկների ներկայացման հրավերներն ուղարկվել են նախաորակավորում անցած մի քանի կազմակերպության՝ ՀՁ «Shanxi Construction Investment Group» («SCIG», ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և «SHANXI Hydrologic Construction Bureau» («SHECB», Չինաստան), ինչպես նաև ՀՁ «Dongfang Electric International Corporation» («DECI», ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և «China Road and Bridge Corporation» («CRBC», Չինաստան):

Պատվիրատուի կողմից 2021թ. նոյեմբերի 22-ին կազմակերպվել է մրցույթի մասնակից կազմակերպությունների դաշտային այցելություն Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման տարածք, որին մասնակցել են նաև նախագծման թիմի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում մրցույթի մասնակիցներին ներկայացվել են պատվարի, ոռոգման և շինարարական թունելների առկա վիճակը, հանքերի տեղադիրքը։

Տարածքի ուսումնասիրության հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղ» գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերը։

Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն խմ ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60 մլն խմ-ի :

Կապսի ջրամբարի կառուցման «Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում /Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի վերականգման վարկերի բանկի (KFW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 50 մլն եվրո։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունիսի 29-ին է՝ մասհանման վերջնաժամկետը սահմանվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, որը երկարացվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Ծրագրով նախատեսվում է կառուցել Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքներ, վերազինել Ախուրյան գետի հիդրոլոգիական դիտակետերը, կառուցել լրացուցիչ կայաններ և ստեղծել տվյալների կենտրոնացված բազա: Նշվում է, որ անավարտ պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցումն առաջին հերթին կապահովի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը, կբարձրացնի Շիրակի մայր (12 325 հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Դրանից բացի, հնարավորություն կստեղծվի շուրջ 2 280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում էլ կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել