Կանգնիր Արցախի կողքին. դեկտեմբերի 10-ին կանցկացվի հեռուստամարաթոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը դեկտեմբերի 10-ին կանցկացնի հեռուստամարաթոն՝ «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ը պատահական չէ ընտրված:

«Դեկտեմբերի 10-ը հատկանշական է այն առումով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվել է ԼՂ-ի անկախության հանրաքվեն: Այդ նույն օրը՝ 15 տարի անց, ընդունվել է մեր Սահմանադրությունը: Այդ օրը նաև Մարդու իրավունքների պաշտպանության օրն է»,-ասաց Էմմա Պետրոսյանը:

Հիմնադրամի հիմնական առաքելությունն է նպաստել Արցախի խաթարված սոցիալ-տնտեսական իրականության վերականգնմանը: Այդ համատեքստում անցկացվող մարաթոնի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը հատկացվելու է Արցախի զարգացմանն ուղղված բիզնես և ստարտափ գաղափարների աջակցմանը:

Էմմա Պետրոսյանը նշեց, որ աշխատանքները թափանցիկ իրականացնելու համար հիմնադրամի կողմից ստեղծվել է ahimnadram.com հարթակը, որտեղ էլ տեղադրվում են պոտենցիալ ֆինանսավորվող ծրագրերը: Արդեն ամենատարբեր ուղղություններին առնչվող 11 ծրագիր տեղադրվել է:

«Կան և՛ մասնավոր, և՛ պետական ծրագրեր: Ունենք ծրագիր, որը կարգավորում է մեկ ընտանիքի զբաղվածության հարցը: Կա, որ նախատեսված է իրագործել մեկ համայնքի մասշտաբով: Ունենք նաև ծրագիր, որն Արցախի ամբողջ մասշտաբով է. oրինակ, մոդուլ տների կառուցման ծրագիրը: Նախապատվությունը տալիս ենք IT ոլորտին վերաբերող ծրագրերին, սակայն ընդունվում են նաև գյուղատնտետսության, կրթության և այլ ոլորտներին առնչվող ծրագրեր, որոնք նպաստելու են Արցախի զարգացմանը»,-ասաց Էմմա Պետրոսյանը:

Մարաթոնի հեռարձակումը լինելու է տարբեր հեռուստաընկերություններով՝ 4-5 ժամ տևողությամբ:

Հայերեն English Русский Türkçe

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան