Արցախում առաջարկում են օրենքով ֆիքսել պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված համայնքները

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է իրավական հստակեցում մտցնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների վերաբերյալ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից: ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Օրենքի նախագծով ֆիքսվել են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել են Ադրբեջանի կողմից: Ֆիքսվել են նաև այն բնակավայրերը, որոնց մի մասն է պատերազմի հետևանքով բռնազավթվել Ադրբեջանի կողմից, նաև այն բնակավայրերը, որոնք պատերազմից հետո դեռևս բնակեցված չեն:

Նախագծով իրավական հստակեցում է մտցվել նաև նաև Արցախյան առաջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված բնակավայրերի վերաբերյալ:

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը