Օր առաջ ունենալ բոլոր մեքենաների համար երթևեկելի ճանապարհ. Վարչապետը՝ Սյունիքում աշխատանքների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասներ ներկայացրեց Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 7 ճանապարհահատվածում իրականացվում են աշխատանքներ: Դրանցից մեկը՝ Տաթև-Աղվանի ճանապարհն ավարտված է, այն արդեն երթևեկելի է:

«Նշել ենք, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա երկու շերտն է տեղադրված: Գարնանը, եթե թերություններ լինեն, ապա կշտկենք ու երրորդ շերտը կտեղադրվի: Մյուս 6 ճանապարհահատվածում հիմա աշխատանքներ են ընթանում: Դրանցից մեկը Քաշունի-Բարսավան ճանապարհն է, որ 9.5 կմ է: Ճանապարհի մի մասի՝ մոտ 3.5-4 կմ հատվածում արդեն ամբողջությամբ հողային ծածկույթի աշխատանքներն իրականացվել են, մյուս հատվածներում շարունակվում են բարեկարգման, ճանապարհային անցանելիության կարգավորման, խճապատման աշխատանքները»,-ասաց նախարարը:

Մյուս ճանապարհը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է: Նախարարը տեղեկացրեց, որ մի մասն ամբողջովին նոր է կառուցվում, որոշակի դժվարություններ կան, բայց աշխատանքները շարունակվում են: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Շուռնուխ գյուղն ունի առնվազն երկու ճանապարհ: Մեկը Խոտ- Որոտան-Շուռնուխ ճանապարհն է, որը գործում է, բնակիչները նորմալ կարող են երթևեկել, մյուսը Շուռնուխ-Բարձրավան ճանապարհն է:

Աշխատանքներ իրականացվում են Որոտան-Խոտ ճանապարհի 10 կմ հատվածում: Այդտեղ արդեն 5 կմ-ը երթևեկության համար պատրաստ է, մյուս 5 կմ-ի վրա նորից իրականցվում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ:

«Երկու ճանապարհահատվածին անդրադառնամ, որոնք Կապան-Ճակատեն և Կապան-Գեղանուշ- Ճակատեն ուղղություններով են: Օրեր առաջ սկսվել են Գեղանուշ-Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք խճապատման աշխատանքները: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակատեն նոր ճանապարհը: Ասեմ, որ շարունակվում են Տաթև-Լծեն 19.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի աշխատանքները: Այս պահին 6.5 կմ աշխատանքներ իրականացվել են: Երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքները ավարտվել են»,-ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեպի գյուղեր տանող ուղղություններով օր առաջ պետք է ունենալ գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար ու բոլոր եղանակների ժամանակ: Նրա խոսքով, նշված ճանապարհները 2022 թվականին ամբողջությամբ կասֆալտապատվեն:

Նիկոլ Փաշինյանը խնդրեց Գնել Սանոսյանին անդրադառնալ սոցիալական ցանցում, մամուլում առկա այն պնդումներին, թե Սյունիքի մարզում կան շրջափակված գյուղեր:

«Ասեմ, որ և՛ Որոտանը, և՛ Շուռնուխը, և՛ Պարզավանն ունեն ճանապարհներ: Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված: Առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ Գեղանուշ-Ճակատեն հատվածը կխճապատենք, լոգիստիկան ավելի մատչելի կդառնա»,-ասաց նախարար:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այդ գյուղերը նաև դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն:

«Եվ այդտեղ ճանապարհի կարճության մասին է, որևէ կենսապահովման խնդիր չկա, այլ ենթակառուցվածքի հարմարության մասին է խոսքը: Այս օրերին համայնքները լրացուցիչ աջակցություն են ստանում, որ լոգիստիկ բարդություններով պայմանավորված խնդիրներ չունենան»,-հավելեց վարչապետը:

Հայերեն Français

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը