Մենք իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի. ԱՄՆ կոնգրեսական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները Ալիևի ռեժիմի կողմից տարածքներ զավթելու հերթական ապացույցն է համարում: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները ևս մեկ նշանն են այն բանի, թե որքան հեռուն կարող է գնալ Ալիևի ռեժիմը՝ զավթելու հայկական տարածքները և տարածելու բռնություն ու ատելություն: Մենք իրական ժամանակում ականատեսն ենք դառնում Ալիևի կողմից տարածքների զավթման փորձի: Պետք է գործենք հիմա՝ կանխելու հետագա արյունահեղությունն ու ապակայունացումը»,- գրել է կոնգրեսականը:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 17-ի, ժամը 10։00-ի դրությամբ, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։

Հայերեն العربية English Русский

Իսպանիայում համընդհանուր գործադուլ է սկսվել բնակարանային ճգնաժամի պատճառով

ԱԺ փոխնախագահը հորդորել է Արսեն Գևորգյանի մահը քաղաքական շահարկումների առիթ չդարձնել

Քուշները հայտարարել է, որ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա, այնուհետև Դուբլին՝ Զելենսկու հետ հանդիպման

Մեդինսկին հայտարարել է Աբու Դաբիի բանակցությունների արդյունքներով ռազմագերիների խոշոր փոխանակման մասին

Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը

Իրանը թույլ չի տա միջուկային նյութերի արտահանում իր տարածքից. Ռեզայի

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել սահմանամերձ 82 բնակավայրերի սոցիալական աջակցությունը մեկ տարով երկարաձգելու նախագծին

Իտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել