Արմեն Սարգսյանը Սինգապուրի նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի նախագահները մտքեր են փոխանակել հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ:

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության, Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, մարդասիրական խնդիրների և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածք վերջին ներխուժման վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան փոխգործակցության զարգացման ներուժին ու հնարավորություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Սինգապուրն արագ զարգացած հաջողված պետության լավ օրինակ է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար:

Նախագահ Յակոբը նշել է, որ պատրաստ են մի շարք ոլորտներում իրենց փորձառությամբ ու խորհուրդներով օգնել Հայաստանին:

Նշվում է, որ երկու նախագահները դրվատանքով են խոսել Սինգապուրի հայ համայնքի մասին՝ ընդգծելով Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարումը, ներդրումն առևտրի, տնտեսության, մշակույթի ու մի շարք այլ ոլորտներում:

Նշվել է, որ շատ հայերի անուններ առհավետ միահյուսված են Սինգապուրի ժողովրդի պատմությանը. երկրի ամենահին հյուրանոցը հիմնադրվել է հայ ընտանիքի կողմից, Սինգապուրի ազգային ծաղիկը՝ Սինգապուրյան խոլորձը կրում է հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Հովակիմյան) անունը:

Հայերեն English Français Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան