Հասարակական

ԱԺ-ն դռնփակ նիստ կանցկացնի ռազմագերիների և անհետ կորածների հարցերով

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն դռնփակ նիստ կանցկացնի ռազմագերիների և անհետ կորածների հարցերով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քննարկում կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ:

Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:

Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը. նրանք բոյկոտել են ԱԺ նոյեմբերի 16-ի նիստը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում