Արցախ

Շուշիի հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

1 րոպեի ընթերցում

Շուշիի հատվածում ադրբեջանցի զինծառայողի կողմից սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի կողմից ակնհայտ սադրանքի հետևանքով 2021թ. նոյեմբերի 13-ին, ժամը 07:00-ի սահմաններում տեղի ունեցած դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից, նշելով, որ տարվում է նախաքննություն: Դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի:

Ավելի վաղ, Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում