Արցախ

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում Նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր:

«Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան դեպք։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով հետազոտվել է 19 հազար 984 քաղաքացի, որից 3114-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորել է հետևել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար և տեղեկացրել, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում