Հասարակական

Վանաձորի ոստիկանները թմրանյութի անօրինական շրջանառության դեպք են բացահայտել

1 րոպեի ընթերցում

Վանաձորի ոստիկանները թմրանյութի անօրինական շրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները Տաշիրի խճուղուց կասկածանքով բերման էին ենթարկել Արջուտ գյուղի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք` շեղբով, նաև թմրանյութի նմանվող զանգվածներով թղթե երեք փաթեթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա հայտնել է, որ փաթեթներում, իսկապես, թմրանյութ է:

«Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ երիտասարդը թմրայութը ձեռք է բերել Կուրթան գյուղի 25-ամյա մի բնակչից: Նույն օրը կուրթանցին հայտնաբերվում է Վարդաբլուր գյուղում և կասկածանքով բերման ենթարկվում Տարոնի բաժին: Այստեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում նա տալիս է խոստովանական բացատրություն»,- ասվում է հաղերդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում