Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին
1 րոպեի ընթերցում
![Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/11/1067691.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նշվում է, որ երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին: