Պաշտոնական

Մանե Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Մանե Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մանե Գևորգյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական իր էջում:

«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»,- գրել է նա

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է նաև վարչապետի որոշումը՝ Մանե Գևորգյանին վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում