Արցախ

Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է

1 րոպեի ընթերցում

Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում տեղի ունեցած դեպքի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա:

«Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:

Նշվում է, որ հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում